Սալեհի.-«Շրջափակումների երկարաձգումը Համատեղ ակտի ծրագրի խախտում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i45007-Սալեհի._Շրջափակումների_երկարաձգումը_Համատեղ_ակտի_ծրագրի_խախտում_է
Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ Սենատի կողմից հակաիրանական շրջափակումների նախագծի ևս 10 տարով երկարաձգումը Համատեղ ակտի ծրագրի խախտում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 13:15 Asia/Tehran
  • Սալեհի.-«Շրջափակումների երկարաձգումը Համատեղ ակտի ծրագրի խախտում է»

Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ Սենատի կողմից հակաիրանական շրջափակումների նախագծի ևս 10 տարով երկարաձգումը Համատեղ ակտի ծրագրի խախտում է:

Ալի Աքբար Սալեհին ուրբաթ օրն ասել է.-«Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել, սակայն այժմ մեր քայլերի մասին խոսելու ժամանակը չէ»:

Սալեհին նշել է.-«Իրանում Համատեղ ակտի  ծրագրի գործադրումը վերահսկող հանձնախումբը հետևում է զարգացումներին և հարկ եղած դեպքում  կկայացնի համապատասխան որոշում»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է.-«ԱՄՆ-ի կոնգրեսի և սենատի կողմից հակաիրանական շրջափակումների նախագծի վավերացմանը հակազդելու Թեհրանի որոշումը կհայտարարվի ժամանակին»:

ԱՄՆ-ի Սենատը 99 կողմ և ոչ մի դեմ ձայնով վավերացրել է  Իրանի դեմ շրջափակումները 10 տարով երկարաձգելու նախագիծը: