Ջահանգիրի.«ԱՄՆ-ն խախտում է միջազգային գործարքը»
Իրանի իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի դեմ խախտումներն ուղղված են միջազգային բանակցությունների ու գործարքի դեմ»:
Դեկտեմբերի 4-ին Թեհրանում կայացած համագումարում ունեցած ելույթում Էսհաղ Ջահանգիրին նշել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև երկարատև ու բարդ բանակցությունների արդյունքն է: Այն վավերացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և հաստատվել է Եվրամիության ու ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի խախտումները ոչ միայն Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ են ուղղված»,ասել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:
«ԱՄՆ-ն դեռ վաղ ժամանակներից թշնամական վերաբերմունք է ունեցել Իրանի ժողովրդի նկատմամբ: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի դեմ Վաշինգտոնի քայլերի դիմակայման մեխանիզմները պետք է քննարկվեն Իրանի ներսում ու պաշտոնական կառույցների մակարդակում այդ կապակցությամբ որոշում ընդունվի»,հստակեցրել է էսհաղ Ջահանգիրին: