Իրանը հակադարձել է Պաղեստինում քաղաքավաններ կառուցելու Իսրայելի նոր ծրագրին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքավաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի նոր օրինագիծը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Զավթված Պաղեստինում այդ ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցումը հակասում է միջազգային հանրության կողմից ընդունված և հատկապես մարդու միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»:
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը՝ Քնեսետը վավերացրել է Հորդանան գետի արևմտյան ափին 4000 նոր բնակելի միավորների կառուցումն օրինականացնող օրինագիծը:
«Քաղաքավանների կառուցումը լուրջ խոչընդոտ է առաջացնում Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման ճանապարհին»,-հավելել է Ղասեմին, նշելով, որ նման քայլի դիմողները միջազգային իրավունքի բացահայտ խախտում են թույլ տալիս և նրանց դեմ հետախուզում պիտի հայտարարվի:
«Միջազգային բոլոր կառույցներն ու պետությունները պարտավոր են անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով Սիոնիստական ռեժիմին պարտադրել հարգել միջազգային օրենքներն ու սկզբունքները»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը: