Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i246528-Լիբանանում_ավիահարվածի_հետևանքով_մալայզիացի_երկու_խաղաղապահ_է_վիրավորվել
Լիբանանում ավիահարվածի հետևանքով երկու մալայզիացի խաղաղապահ թեթև վիրավորում է ստացել։
(last modified 2026-06-12T09:34:05+00:00 )
Հունիս 12, 2026 12:46 Asia/Tehran
  • Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

Լիբանանում ավիահարվածի հետևանքով երկու մալայզիացի խաղաղապահ թեթև վիրավորում է ստացել։

Այս մասին հաղորդում է մալայզիական New Straits Times-ը։

Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈւՆԻՖԻԼ) կազմում գտնվող մալայզիական գումարտակի երկու անդամները միջադեպի ժամանակ եղել են Տիբնինում ՄԱԿ-ի բազայից մոտ 1 կմ արևմուտք գտնվող լոգիստիկ շարասյան մեջ։

«Անձնակազմի երկու անդամները հարվածներ են ստացել իրենց մեքենայի ապակու բեկորներից, որից նրանք թեթև վնասվածքներ են ստացել։ ՄԱԿ-ի երկու մեքենաներ նույնպես  վնասներ են կրել», - ասել է նա։

Նա նաև նշել է, որ նախարարությունը կշարունակի հետևել զարգացումներին՝ անձնակազմի պատրաստվածությունն ու Լիբանանում Մալայզիայի խաղաղապահ առաքելության սահուն իրականացումն ապահովելու համար։

Իր հերթին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ «ՅՈւՆԻՖԻԼ-ը կհետաքննի միջադեպը»։

Իր հերթին, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարավային Լիբանանի Խարդալիի օդային տարածքում «երկիր-օդ» դասի հրթիռով խոցել է իսրայելական բանակին պատկանող «Hermes 450-Zik» տեսակի անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը։