Հարավային Փարս գազադաշտից արտահանումները կավելանան 140մլն. խմ
Նավթի ու գազի արդյունահանման ոլորտում գործող իրանական Փարս ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Մինչև ընթացիկ տարվա ավարտը այդ գազադաշտից արդյունահանվող գազի ծավալը կավելանա 140մլն. Խմ-ով»:
ՇԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 20-ին կայացած մամլո ասուլիսում Մոհամմեդ Մեշքինֆամն ասել է.«Հարավային Փարս գազադաշտից մեկ տարվա ընթացքում ամեն օր 140մլն. խմ. գազի արտահանման ծավալի ավելացումը աննախադեպ երևույթ է»:
Նշելով որ 2016թ. գազի արտահանման ծավալը 95մլն. խմ. էր ավելացել, Մեշքինֆամը հավելել է.«Այս ընդհանուր գազադաշտը պարունակում է համաշխարհային գազի պաշարների 8 տոկոսը: Հարավային Փարս գազադաշտի պաշարները կազմում են 14տրլն. խմ բնական գազ և 180մլրդ բարել գազային կոնդենսատներ»:
«Նախապես մշակված պլանի համաձայն, մինչև 2017թ. ավարտը բացի 11րդ ֆազը, հարավային Փարս գազադաշտի բոլոր ֆազերը կամբողջացվեն Total կոնսորցիոմի, Չինաստանի նավթի ազգային ընկերության ու Փեթրոփարսի համատեղ համագործակցությամբ»,- ասել է Մեշքինֆամը: