Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդ.«ԱՄՆ-ն և Սիոնիստները դեմ են Իրանին»
(last modified Tue, 25 Apr 2017 12:43:46 GMT )
Ապրիլ 25, 2017 17:13 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդ.«ԱՄՆ-ն և Սիոնիստները դեմ են Իրանին»

Մաբըասի տոնի առիթով երկրի մի շարք պաշտոնատարների ու իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«ԱՄՆ-ն և սիոնիստները դեմ են ԻԻՀ-ին, քանի որ իսլամը Իրանոմ ավելի ակնհայտ է և կանխել է նրանց ընչաքաղցությունները»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ մուսուլման երկրների ղեկավարները պետք է ճիշտ ճանաչողություն ձեռք բերեն իսլամի դեմ իմպերիալիզմի թշնամության վերաբերյալ:

Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ իսլամական պետությունները պետք է հասկանան, որ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող մեկ իսլամական կառավարության և մյուսի հանդեպ ցուցաբերած թշնամության նպատակը իսլամական աշխարհի միասնության կանխումն ու մուսուլմանների միջև պառակտում առաջացնելն է:

Ն Վ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Մարդկային հասարակությունների զարգացման ուղղությամբ իսլամի ունեցած ներուժը, քաղաքակրությունների բարոյական և նյութական ձևակերպումը և բռնության դեմ պայքարելու իսլամի հզորությունը այն պատճառներից են, որ իմպերիալստներին մղում են թշնամանալ իսլամի դեմ»:

«Իսլամի անվան ներքո ահաբեկչական խմբեր ձևավորելը և իսլամական եկրների միջև պառակտում առաջացնելն ԱՄՆ-ի և սիոնիստների կողմից նյութված դավադրություններն են այս կրոնի դեմ». ասել է նա:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը նշել է.-«Կեղեքողները տարածաշրջանի որոշ երկրների օգնությամբ փորձում են Իսլամական Իրանը և շիա դավանաքը վտանգավոր ներկայացնել: Սակայն բոլորը պետք է գիտակցեն, որ բռնապետերին դիմակայելը իսլամական աշխարհի զարգացման ելքն է»:

Ն Վ Այաթոլլահ Խամենեին, ԱՄՆ-ի նախկին և ներկայիս քաղաքագետների կողմից որդեգրված սպառնալից քաղաքականությունը Իրանի ժողովրդի դեմ համարել է այդ եկրի բոլոր քաղաքական հոսանքների չարամիտ նպատակը: Նա հավելել է.-«Ամերիկացիները միշտ փորձել են հարվածել Իրանին, սակայն ԻԻՀ կդիմակայի բոլոր ոտնձգիչներին»:

Այաթոլլահ Խամենեին խոսքն ուղելով Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուներին, նրանց կոչ է արել ժողովրդին խոստանալ, որ կձգտեն երկրի խնդիրները կարգավորելու և տնտեսական առաջադիմության համար հույսը չեն դնի արտասահմանեն երկրների օգնության վրա: 

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ելոյթից առաջ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ կրոնական ժողովրդավարությունը  Իսլամի մարգարեի շնորհած բարիքներից մեկն է: Նա, ասել է.-«Այսօր իսլամական աշխարհում տարածվել են բռնությունը, ահաբեկչությունը, թաքֆիրականությունը, անկայունությունն ու անապահովությունը: Եվ այժմ, հետևելով իսլամի մարգարեի ուսմունքներին, պետք է փորձել տարածաշրջանի իսլամական երկրներում անվտանգություն և կայունություն հաստատել»:

 

Պիտակ