ԱՄՆ-ն ավելացնում է Արևմտյան Ասիայում իր ռազմական ուժը
Պենտագոնը հայտարարել է, որ մեծացնում է Արևմտյան Ասիայում առզմական ներկայությունը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը հայտարարել է․ «Պենտագոնը նախատեսում է մեծացնել Արևմտյան Ասիայում իր ռազմական ներկայությունը, ավելացնելով ռմբակոծիչների, կործանիչների և ռազմանավերի թիվը»։
Նշելով, որ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է մի քանի B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ, կործանիչների էսկադրիլիա, լիցքավորող ինքնաթիռներ և ռազմածովային կործանիչներ ուղարկել Արևմտյան Ասիա, Ռայդերը հավելել է․ «Առաջիկա ամիսներին ամերիկացի զինվորների նոր խումբը կժամանի Արևմտյան Ասիա։ Միևնույն ժամանակ, USS Abraham Lincoln ավիակիրը և նրան ուղեկցող նավատորմը կվերադառնան ԱՄՆ»։
USS Abraham Lincoln ավիակիրը և ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք կործանիչներ Սան Դիեգո նավահանգիստ կվերադառնան նոյեմբերի կեսերին:
Վախենալով Սիոնիստական ռեժիմի ագրեսիային Իրանի պատասխանից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Կոնգրեսին ուղղված նամակում, հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները կմնան Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։