Իսրայելցի վերլուծաբան. Նեթանյահուն չի համարձակվում նույնիսկ մեկ գիշեր մնալ Նյու Յորքում
Իսրայելցի վերլուծաբանը նշել է, որ Իսրայելի ռեժիմն ամբողջ աշխարհում դարձել է ատելի և մեկուսացված։
Նա գրել է, որ Բենիամին Նեթանյահուի այցը Նյու Յորք այլևս նախկինի նման չէ, և նա ձերբակալվելու վախի պատճառով այլևս չի համարձակվում անգամ մեկ գիշեր անցկացնել այդ քաղաքում։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ իսրայելցի վերլուծաբան Շալոմ Երուշալմին, The Times of Israel-ում հրապարակված հոդվածում գրել է. «Նեթանյահուն հինգշաբթի օրը գրեթե գաղտնի և մեկ այլ քաղաքից ժամանեց Նյու Յորք»։
Անդրադառնալով Իսրայելի ռեժիմի միջազգային մեկուսացմանը, նա նշել է. «Ամբողջ աշխարհում Իսրայելը դարձել է ատելի և անընդունելի ռեժիմ, և այս իրավիճակը ոչ միայն չի բարելավվեծոի, այլև օրեցօր ավելի է վատանալու»։
Երուշալմին շարունակելով քննադատել Իսրայելի ռեժիմի վարչապետի գործունեությունը՝ անդրադարձել է միջազգային ասպարեզում Նեթանյահուի և ռեժիմի դիրքերի անկմանը և հարց է բարձրացրել, թե ինչպես է Թել Ավիվը հասել այնպիսի վիճակի, որ Նեթանյահուն պետք է գաղտնի փախչի ՄԱԿ-ի միջանցքներով և փաստացի վտարվի դեմոկրատների ու հանրապետականների կողմից՝ անգամ չկարողանալով հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի ռեժիմի վարչապետը և նրա կինն ուրբաթ վաղ առավոտյան՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից ընդամենը մի քանի ժամ անց, լքել են Նյու Յորքը։
Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճից լայնածավալ բողոքի ակցիաների և մի շարք դիվանագիտական պատվիրակությունների դուրս գալուց հետո։