Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մասնակցել է ընտրություններին
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում մասնակցել է նախագահական 12-րդ գումարման և իսլամական քաղաքային ու գյուղական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններին:
Կարևորելով ընտրությունները, մեծարգո Այաթոլլահ Խամենեին Իրանի ժողովրդին խորհուրդ է տվել ավելի մեծ թափով և ավելի շուտ ներկայանալ ընտրատեղամասեր:
Նախագահական ընտրություններին մասնակցելը շատ կարևոր համարելով, Ն.Վ. առաջնորդը նշել է, որ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է, որովհետև ժողովուրդն է ընտրում գործադիր իշխանության ղեկավարին:
Քաղաքային և գյուղերի խորհուրդների ընտրությունները նույնպես նշանակալի համարելով, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս ընտրություններում կընտրվեն նրանք, ովքեր քաղաքներում ու գյուղերում օգնելու են ժողովրդին կենցաղային հարցերում և ծառայելու են նրանց»:
Իրանի առաջնորդը ժողովրդին կոչ է արել թեկնածուներին ճանաչելով մասնակցել ընտրություններին:
Արտերկրում՝ այդ թվում նաև Հայաստանում ապրող իրանցիները նույնպես մասնակցում են ընտրություններին:
Ավելի վաղ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը ևս հայտարարություն տարածելով, իրանահայությանը կոչ էր արել մասնակցել ընտրություններին:
Հաղորդումները վկայում են, որ նախքան ընտրությունների սկսվելը ժողովուրդն արդեն ներկայացել էր ընտրատեղամասեր:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի գլխավոր մրցակիցներն են գործող նախագահ, բարեփոխման կողմանկից Հասան Ռոհանին եւ Ասթան Ղոդս Ռազավիի խնամակալ, պահպանողական թևի կողմից հովանավորվող թեկնածու Այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին են:
Այսօր նաև կայանալու են գյուղական և քաղաքային խորհուրդների ընտրությունները և պարզվելու է, թե ովքեր են շահելու ավելի քան 39 հազար 500 մանդատները: