ԻԻՀ-ի առաջնորդ.«Սրբազան պաշտպանությունը կարևոր դեր ունի մեր ներկայի և ապագայի մեջ»
Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը շեշտել է.«Սրբազան պաշտպանության օրերի դասերից մեկն այն է, որ եթե ողջ էությամբ և իրոք ապավինում են Աստծուն, կարողանում ենք հաղթահարել բոլոր արգելքները»:
Չորեքշաբթի երեկոյան մի խումբ հրամանատարների, զինծառայողների ու արվեստագետների հետ հանդիպմանը Այաթոլլահ Խամենեին ասել է.«Հասարակության մեջ հեղափոխական ոգու պահպանումը և հզորացումը սրբազան պաշտպանության արդյունքներից մեկն է և եթե չլիներ այդ ջիհադական և զոհաբերական շարժումը, անշուտ հեղափոխական ոգին էր դրանից տուժելու»:
Իրանում Իրաքի և իր արևմտյան դաշնակիցների կողմից Իրանին պարտադրված 8-ամյա պատերազմը կոչվում է սրբազան պաշտպանություն»:
Նշելով սրբազան պաշտպանության մի այլ ազդեցության մասին Ն.Վ. առաջնորդը այդ օրերը համարել է «Գործնական ապավինում Աստծուն», «Չսարսափել գերուժերից» և «Գործնական ապավինմամբ արգելքների հաղթահարում», հավելելով.«Դեպի առաջադիմություն շարժվող յուրաքանչյուր հասարակություն բնականաբար կանգնելու է արգելքների ու մարտահրավերների առջև»:
«Եթե հասարակությունը ունենա հոգևոր, հակաիմպերիալիստական գաղափարներ, նրա առջև ծառացող արգելքները ավելի շատ են լինելու և այդ կարգի հասարակության մեջ արգելքները հաղթահարելու գործում շատ կարևոր դեր կունենա Աստծուն ապավինելը»,-հավաստել է Այաթոլլահ Խամենեին:
Նշելով որ պարտադրյալ պատերազմի օրերին աշխարհի բոլոր ուժերը այդ թվում՝ ԱՄՆ-ն, ՆԱՏՕՆ, Ռուսաստանը և տարածաշրջանի հետադիմակն երկրները ԻԻՀ-ի դեմ էին կանգնել, մեծահարգ առաջնորդը հավելել է.«Այդպիսի պայմաններում Իրանը կարողացավ հաղթել այդ ուժերին»: