Իրանը դատապարտեց Դամասկոսի ահաբեկչական պայթյունը
https://parstoday.ir/hy/news/iran-i66310-Իրանը_դատապարտեց_Դամասկոսի_ահաբեկչական_պայթյունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Դամասկոսում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և ցավակցեց այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 03:03 Asia/Tehran
  • Իրանը դատապարտեց Դամասկոսի ահաբեկչական պայթյունը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Դամասկոսում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և ցավակցեց այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը:

Կիրակի առավոտյան Դամասկոսի «Ալ-Թահրիր» հրապարակում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 18 և վիրավորվեց ավելի քան 20 մարդ:

Բահրամ Ղասեմին երկուշաբթի գիշեր ընդգծեց, որ երբ թաքֆիրական ահաբեկիչները հայտնվում են թույլ դիրքում, Սիրիան վրեժխնդրական կույր քայլերի ականատես է լինում:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նաև հույս հայտնեց, որ տարածաշրջանը, մասնավորապես Սիրիան ու Իրաքը մոտ ապագայում ահաբեկչության ոչնչացման ականատես կլինեն: