Իրանը դատապարտեց Դամասկոսի ահաբեկչական պայթյունը
Հուլիս 04, 2017 03:03 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Դամասկոսում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և ցավակցեց այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը:
Կիրակի առավոտյան Դամասկոսի «Ալ-Թահրիր» հրապարակում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 18 և վիրավորվեց ավելի քան 20 մարդ:
Բահրամ Ղասեմին երկուշաբթի գիշեր ընդգծեց, որ երբ թաքֆիրական ահաբեկիչները հայտնվում են թույլ դիրքում, Սիրիան վրեժխնդրական կույր քայլերի ականատես է լինում:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նաև հույս հայտնեց, որ տարածաշրջանը, մասնավորապես Սիրիան ու Իրաքը մոտ ապագայում ահաբեկչության ոչնչացման ականատես կլինեն:
Պիտակ