Ղասեմի. Ռազմական սպառնալիքի հնարքի օգտագործման ժամանակն անցել է
https://parstoday.ir/hy/news/iran-i69744-Ղասեմի._Ռազմական_սպառնալիքի_հնարքի_օգտագործման_ժամանակն_անցել_է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Վենեսուելայի դեմ ԱՄՆ նախագահի ռազմական սպառնալիքին, ընդգծել է . «Համաշխարհային փորձն ապացուցել է, որ անկախ երկրներին անտրամաբանական ու անօրինական պահանջներ թելադրելու նպատակով այդ երկրների դեմ ռազմական սպառնալիքի և ճնշման հնարքի օգտագործման ժամանակն անցել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2017 02:13 Asia/Tehran
  • Ղասեմի. Ռազմական սպառնալիքի հնարքի օգտագործման ժամանակն անցել է

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Վենեսուելայի դեմ ԱՄՆ նախագահի ռազմական սպառնալիքին, ընդգծել է . «Համաշխարհային փորձն ապացուցել է, որ անկախ երկրներին անտրամաբանական ու անօրինական պահանջներ թելադրելու նպատակով այդ երկրների դեմ ռազմական սպառնալիքի և ճնշման հնարքի օգտագործման ժամանակն անցել է»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտարարել է. «Վենեսուելայի դեպքում  տարբեր այլընտրանքներ գոյություն ունեն, որոնցից մեկը ռազմականն է»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի երեկոյան դատապարտել  Վենեսուելայի ներքին զարգացումների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահրիչ ու միջամտողական արտահայտություններն ու ռազմական այլընտրանքից օգտվելու սպառնալիքը:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հակառակելով Վենեսուելայի ներքին հարցերին արտաքին ցանկացած միջամտությանն, ընդգծեց միջազգային իրավունքների շրջագծում երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը հարգվելու անհրաժեշտությունը: