Ղասեմին ողջունել է հարևան երկրների կառուցողական քայլերը
https://parstoday.ir/hy/news/iran-i70590-Ղասեմին_ողջունել_է_հարևան_երկրների_կառուցողական_քայլերը
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Իրանը ողջունում է հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ վերցրած քայլերը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 24, 2017 16:56 Asia/Tehran
  • Ղասեմին ողջունել է հարևան երկրների կառուցողական քայլերը

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Իրանը ողջունում է հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ վերցրած քայլերը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայություն հաղորդման համաձայն՝ հաստատելով Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանիի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային կապի մասին տարածված լուրերը, Ղասեմին ասել է.-« Կատարի ԱԳ նախաարար տեղեկացրել է այդ երկրի դեսպանի Թեհրան վերադարձի մասին: Իսկ Իրանը ողջունում է այդ քայլը»:  

Ավելի վաղ Կատարը Թեհրանում իր դեսպանին Դոհա էր կանչել:

Ղասեմին ասել է.-«Իրանը ողջունում է Դոհայի այդ քայլը և պատրաստ է բարելավել իր հարաբերությունները հարևան երկրների հետ»: 

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային կապի ընթացքում, Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին տեղեկացրել է այդ երկրի դեսպանի Թեհրան վերադարձի մասին: