Մեկնարկել է ռադիո Արբաինը
https://parstoday.ir/hy/news/iran-i75064-Մեկնարկել_է_ռադիո_Արբաինը
Երրորդ տարին անընդմեջ մեկնարկել է ռադիո Արբաինը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 12:20 Asia/Tehran
  • Մեկնարկել է ռադիո Արբաինը

Երրորդ տարին անընդմեջ մեկնարկել է ռադիո Արբաինը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ ռադիո Արբաինը Իրանում և Թեհրանում հասանելի է 95.5 "95.5 MHz հաճախականությամբ FM ալիքի, Նաջաֆում 91.9 հաճախականությամբ FM ալիքի և Քարբալայում 90.9 հաճախականությամբ FM ալիքի վրա: 

Ռադիո Արբաինը լուրեր կհաղորդի Քարբալայի միլիոնավոր ուխտագնացների արարողության մասին: 

1439 լուսնային հիջրեթի Սաֆար ամսի 20-ին ( 2017 թ.- նոյեմբերի չ-ը ), շիաների երրորդ իմամ Հոսեյն Իբն Ալիի նահատակության 40-րդ օրն է: Արբաինը՝ Հոսեյն Իբն Ալիի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության հիշատակի օրն է:

Արբաինի օրն ամենամեծ ու ամենաշքեղ համաշխարհային -քայլերթը կանցկացվի Իրաքի հարավային Քերբալայում՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած միլիոնավոր մուսուլման ուխտավորների մասնակցությամբ: