Եմենցի մանուկների անխնա սպանության պատասխանատուն Սաուդյան Արաբիան է
Քաղաքական հարցերի իտալացի փորձագետը հայտարարել է, որ Եմենի պատերազմում հազարավոր մանուկների սպանության համար պատասխանատու է Սաուդյան Արաբաիան:
Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների իտալերեն ռադիոյին տված հարցազրույցում, քաղաքական հարցերի իտալացի փորձագետ Մաթեո Մուրջիան ասել է.«Սաուդյան Արաբիան հանցագործություն է կատարում եմենցի մանուկների դեմ և Եմենում ռմբակոծում է դպրոցներն ու հիվանդանոցները»:
Փորձագետի խոսքերով, ՄԱԿ-ը որևէ արդյոնավետ քայլ չի անում, քանի որ ծառայում է ԱՄՆ-ին:
Սաուդյան Արաբիայի հարձակումների մասին պահած լռության համար Մաթեո Մուրջիան քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին, հավելելով. «Արևմտյան լրատվամիջոցները Եմենի մասին լուրեր չեն հրապարակում, քանի որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համար այդ լուրերը ցանկալի չեն»:
Հարձակումների հետևանքով առ այսօր զոհվել է ավելի քան 12 հազար եմենցի, վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ և միլիոնավոր եմենցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: