Ամիր Աբդոլլահյան. Բոլթոնի նշանակման նպատակը ՀԳՀԾ-ի հարցում զիջումներ պարտադրելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i87414-Ամիր_Աբդոլլահյան._Բոլթոնի_նշանակման_նպատակը_ՀԳՀԾ_ի_հարցում_զիջումներ_պարտադրելն_է
Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդականն ասել է. «ԱՄՆ նախագահը, Ջոն Բոլթոնի նման ծայրահեղականներին պաշտոններ տալով, իրականմ նպատակ ունի ՀԳՀԾ-ի հարցում Իրանին զիջումներ պարտադրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2018 04:00 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Բոլթոնի նշանակման նպատակը ՀԳՀԾ-ի հարցում զիջումներ պարտադրելն է

Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդականն ասել է. «ԱՄՆ նախագահը, Ջոն Բոլթոնի նման ծայրահեղականներին պաշտոններ տալով, իրականմ նպատակ ունի ՀԳՀԾ-ի հարցում Իրանին զիջումներ պարտադրել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի գիշեր Թուիթերում կատարած գրառմամբ պաշտոնից հեռացրեց այդ երկրի ազգային անվտանգության խորհրդական Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերին ու նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակեց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնին:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնի նման ծայրահեղականների պաշտոններ տալով, հետևում է սարսափ տարածելու և ՀԳՀԾ-ի, տարածաշրջանի ու ԻԻՀ-ի պաշտպանական ծրագրի հարցով առավել զիջումներ պարտադրելու քաղաքականությանը»:

«Արաբիային կթելու ԱՄՆ-ի քաղաքականությունը  Իրանի դեպքում չի գործելու»,-հայտարարել է  Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդականը: