Արաղչի․ Իրանը դիվանագիտության կոմղնակից է, սակայն չի հանդուրժի ռազմական սպառնալիքները
(last modified Fri, 11 Jul 2025 08:32:47 GMT )
Հուլիս 11, 2025 12:02 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանը դիվանագիտության կոմղնակից է, սակայն չի հանդուրժի ռազմական սպառնալիքները

Ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը դեռևս մտադրություն չունի դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT)։

Նա հավելել է, որ  Իրանը «ձգանի մեխանիզմի» ակտիվացումը  համարում է համարժեք ռազմական հարձակմանը։ Նախարարն  ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ փոխադարձ հարգանքի և տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված երկխոսության համար։

Արաղչիի այս հայտարարությունները հնչում են ռազմական հարձակումների և միջուկային համաձայնագրերի խախտումների պատճառով Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին։ Իրանի դիրքորոշումները կարող են ազդել միջուկային բանակցությունների ապագայի և տարածաշրջանային անվտանգության վրա։

2018 թվականին ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուց հետո, Իրանն աստիճանաբար բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը և ձգտում է պահպանել միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ իր իրավունքները։ Սակայն արևմտյան երկրները ձգտում են սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը։

Հարցազրույցում Արաղչին նաև անդրադարձել է անցյալում եվրոպական երկրների հետ Իրանի  համագործակցությանը և ասել, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցություն պետք է հաշվի առնի իրանցիների իրավունքներն ու շահերը։ Նա ողջունել է ՀԳՀԾ-ի վերակենդանացման հարցում եվրոպական երկրների կառուցողական դերը՝ պայմանով, որ նրանք զերծ մնան սադրիչ գործողություններից։ Արաղչիի դիրքորոշումները ցույց են տալիս Իրանի վճռականությունը՝ պահպանելու իր միջուկային իրավունքները և չզիջելու միջազգային ճնշմանը։