Բորուջերդի.«Իրանն իր շահերից ելնելով կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում»
Ընդգծելով, որ Թեհրանը իր շահերի համաձայն կշարունակի մնալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում, Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Երբ ԱՄՆ-ն դուրս գա այս համաձայնագրից, համաձայնագիրը այլևս չի ծառայի նախատեսված նպատակներին»:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, Ալլաեդդին Բորուջերդին արձագանքելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի անհիմն հայտարարությանը, ասել է.«Նիքի Հեյլին չի կարող Իրանի համար որոշում կայացնել»:
Նիքին Հեյլին ասել էր, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը դուրս չի գա ՀԳՀԾ-ից:
Բորուջերդին հավելել է.«Իրանի իսլամական հանրապետության պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ իրենց ազգային շահերի հիմամբ են որոշում կայացնում և եթե որոշված լինի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով շրջափակումները շարունակվեն, ապա նման համաձայնագրում Իրանի ներկայության շարունակումը չի ծառայի նախատեսված նպատակներին»:
Նա ընդգծել է.«ՀԳՀԾ-ի գլխավոր նպատակը շրջափակումների վերացումն էր, ուստի եթե դրանք վերականգնվեն , Իսլամական հանրապետությունն անշուշտ չի մնա ՀԳՀԾ-ում»:
«Քանի դեռ հարաբերություններում իշխում է փոխադարձ շահերի հարգումը, Իրանը կպահպանի իր կապերը եվրոպական երկրների հետ ,նույնիսկ եթե ՀԳՀԾ-ն տապալվի », նշել է Բորուջերդին: