Քեմալվանդի.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեկուսացվելու է»
https://parstoday.ir/hy/news/iran-i88380-Քեմալվանդի._ՀԳՀԾ_ից_հրաժարվելու_դեպքում_ԱՄՆ_ը_մեկուսացվելու_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեկուսացվելու է և միջազգային ասպարեզում խնդիրներ է պւնենալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2018 07:57 Asia/Tehran
  • Քեմալվանդի.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեկուսացվելու է»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեկուսացվելու է և միջազգային ասպարեզում խնդիրներ է պւնենալու»:

ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի սպառնալիքի մասին, Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը միջազգային ու քաղաքական բազում խնդիրներ է ունենալու»:

Քեմալվանդին հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի մաս է կազմում և եթե ԱՄՆ-ը կամ որևէ այլ երկիր ՀԳՀԾ-ից դուրս գա, քաղաքական մեկուսացման մեջ կհայտնվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերանայել ՀԳՀԾ-ն և զգուշացրել է, որ համաձայնությունը չփոխվելու դեպքում, Վաղինգտոնը կհրաժարվի դրանից:

Վեցնյակին անդամակցող եվրոպական երկրները ձգտում են պահպանել ՀԳՀԾ-ն:

ԱՄՆ-ի նախկին նախագահի օգնական Դենիս Ռոսն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելը ԱՄՆ-ին մեկուսացման կմատնի, սակայն իրանցիները չեն մեկուսանա»: