Քեմալվանդի.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեկուսացվելու է»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեկուսացվելու է և միջազգային ասպարեզում խնդիրներ է պւնենալու»:
ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի սպառնալիքի մասին, Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը միջազգային ու քաղաքական բազում խնդիրներ է ունենալու»:
Քեմալվանդին հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի մաս է կազմում և եթե ԱՄՆ-ը կամ որևէ այլ երկիր ՀԳՀԾ-ից դուրս գա, քաղաքական մեկուսացման մեջ կհայտնվի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերանայել ՀԳՀԾ-ն և զգուշացրել է, որ համաձայնությունը չփոխվելու դեպքում, Վաղինգտոնը կհրաժարվի դրանից:
Վեցնյակին անդամակցող եվրոպական երկրները ձգտում են պահպանել ՀԳՀԾ-ն:
ԱՄՆ-ի նախկին նախագահի օգնական Դենիս Ռոսն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելը ԱՄՆ-ին մեկուսացման կմատնի, սակայն իրանցիները չեն մեկուսանա»: