Ռոհանի.«Եվրոպան պետք է վճարի ՀԳՀԾ-ում մնալու համար Թրամփին համոզելու գինը»
https://parstoday.ir/hy/news/iran-i89676-Ռոհանի._Եվրոպան_պետք_է_վճարի_ՀԳՀԾ_ում_մնալու_համար_Թրամփին_համոզելու_գինը
Ընդգծելով ,որ ՀԳՀԾ-ում անգամ մեկ նախադասություն ո՛չ ավելանալու է ,ոչ էլ պակսելու, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Եթե Եվրոպան ցանկանում է համոզել Թրամփին ՀԳՀԾ-ում մնալու համար, ինքն էլ պետք է վճարի դրա գինը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 13:59 Asia/Tehran
  • Ռոհանի.«Եվրոպան պետք է վճարի ՀԳՀԾ-ում մնալու համար Թրամփին համոզելու գինը»

Ընդգծելով ,որ ՀԳՀԾ-ում անգամ մեկ նախադասություն ո՛չ ավելանալու է ,ոչ էլ պակսելու, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Եթե Եվրոպան ցանկանում է համոզել Թրամփին ՀԳՀԾ-ում մնալու համար, ինքն էլ պետք է վճարի դրա գինը»:

Չորեքշաբթի օրը, նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցով ԱՄՆ-ի հետ Եվրոպայի բանակցությունը ոչ մի կապ չունի Իսլամական հանրապետության հետ, Հասան Ռոհանին արևմտյան երկրներին զգուշացրել է, որ եթե չերաշխավորվեն Իրանի շահերը, ոչ մի համաձայնություն էլ չի լինելու:

Ռոհանին հավելել է.«Թո՛ղ ԱՄՆ նախագահն իմանա, որ ՀԳՀԾ-ի ձախողման դեպքում, Իրանն անհապաղ կշարունակի իր միջուկային խաղաղանպատակ գործունեությունը: Այն երկրները, որոնք ցանկանում են փոփոխություն մտցնել ՀԳՀԾ-ում ,թող իմանան, որ պետք է ՀԳՀԾ-ն ընդունեն ինչպես որ կա, կամ ամբողջությամբ հրաժեշտ տան դրան»:

Քննադատելով տարածաշրջանում ամերիկացի զորայինների ներկայությունը, Ռոհանին ասել է.«Արաբներին ուղղված Թրամփի «փող տվեք ինձ ,որ գոյատևեք» խոսքը նշանակում է նվաստացնել իսլամական աշխարհի ժողովուրդներին»:

Նախագահի  խոսքով՝  Իրանը տարածաշրջանում մշտապես ձգտում  է խաղաղության ու բարեկամության ուղուն: