ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Կառավարությունը կարող է ձախողել ԱՄՆ-ի սադրանքները»
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Իրանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր իրականացնելու պայմանով կարող է հաղթահարել դժվարությունները և ձախողել ԱՄՆ-ի սադրանքները»:
Այսօր ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ մեծարգո Այաթոլլահ Խամենեին, նշելով, որ Եվրոպայում Իրանը հզոր դիրքով է հանդես գալիս, ասել է. «Օտարների՝ մասնավորապես ամերիկացիների նկատմամբ հզորության ցուցադրումն անհրաժեշտություն է և պետք է դա հստակ ու վճռական կերպով կատարել տեղին ու ժամանակին»:
ԻԻՀ մեծարգո առաջնորդը հավելել է. «Եվրոպացիները պարտավոր են անհրաժեշտ երաշխիքներ տալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ, սակայն երկրի տնտեսությունը չպետք է կապել այդ հարցի հետ ու սպասել դրան»:
Ընդգծելով «դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ընդլայնման» անհրաժեշտությունը, Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է.«Բացառությամբ մի քանի երկրների, պետք է առավել քան երբևէ ամրապնդել Իրանի հարաբերությունները արևելքի ու արևմուտքի հետ և ընդլայնել դիվանագիտական կապերը»:
Կարևորելով կայուն տնտեսական զարգացման քարտեզի պատրաստումը երկրի համար, մեծարգո առաջնորդն ասել է. «Եթե տնտեսական զարգացման քարտեզը պատրաստվի, ժողովուրդը և տնտեսական ոլորտի ակտիվիստները կայունություն ու խաղաղություն կզգան և կշտապեն կառավարությանը օգնել»: