Նախագահի հրամանով Իրանի 5 նահանգներում բացվել են 7 մասնագիտացված հիվանդանոցներ և բուժկենտրոններ
Նախագահի հրամանով Իրանի 5 նահանգներում բացվել են 7 մասնագիտացված հիվանդանոցներ և բուժկենտրոններ:
Շաբաթ օրն Իրանի հինգ նահանգներում նախագահ Հասան Ռոհանիի հրամանով տեսակոնֆերանսի ձևաչափով շահագործման են հանձվել 1443 մահճակալներով 7 մասնագիտացված հիվանդանոցներ ու բուժկենտրոններ:
Իրանի հարավ -արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգում հիվանդանոցային նախագծերի բացումից առաջ, գոհունակություն հայտնելով վերջին տարիներին առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, Ռոհանին ասել է.-«Սիստան և Բելուչեստան նահանգում 7 անգամ ավելացել է հիվանդանոցային մահճակալների թիվը,ինչը մեծ արժեք է ներկայացնում»:
Արտադրության թռիչքին ուղղված հույսի ու հնարամտության ազգային ուսումնասիրության 87-րդ շաբաթում Ռոհանին պաշտոնապես հրամայել է բացել յոթ մասնագիտացված հիվանդանոցներ և բուժկենտրոններ Սիստան և Բելուչեստան, Արևելյան Ատրպատական, Սեմնան, Յասուջ և Մազանդարան նահանգներում: