Ռոհանի. Պատվաստանյութերի ստեղծման ոլորտում մենք հասել ենք համեմատաբար բարենպաստ վիճակի
(last modified Sun, 25 Jul 2021 13:24:49 GMT )
Հուլիս 25, 2021 17:54 Asia/Tehran
  • Ռոհանի. Պատվաստանյութերի ստեղծման ոլորտում մենք հասել ենք համեմատաբար բարենպաստ վիճակի

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Պատվաստանյութերի ստեղծման ոլորտում մենք հասել ենք համեմատաբար բարենպաստ վիճակի»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը հայտարարել է. «Չնայած առկա բոլոր խնդիրներին, պատվաստանյութերի ստեղծման  ոլորտում մենք կարողացանք հասնել համեմատաբար բարենպաստ կետի, և պատվաստումների գործընթացը դրական ընթացք ունի»:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած տնտեսական միջոցառումներին, Ռոհանին հավելել է. «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք կարողացանք ավելացնել կորոնավիրուսով վարակվածներին անհրաժեշտ հիվանդանոցային մահճակալների քանակը»:

Իրանի նախագահն հավելեց. «Անցյալ տարի երկրի տնտեսական աճը, որը շատ երկրներում բացասական էր, Իրանում դրական էր 3,6 տոկոսով»:

Ռոհանին ընդգծել է. «Իրանական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա առաջին եռամսյակում  արտահանումն աճել է ավելի քան 69 տոկոսով, ներմուծումը շուրջ 37 տոկոսով և արտահանման ու ներմուծման միջև առաջանում է հավասարակշռություն»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio