Ջաբերի Անսարին հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i95691-Ջաբերի_Անսարին_հանդիպել_է_Լիբանանի_նախագահի_հետ
Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին Լիբանանի նախագահ Միշել Աոունին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գրավոր ուղերձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2018 12:44 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարին հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին Լիբանանի նախագահ Միշել Աոունին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գրավոր ուղերձը:

Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին երկուշաբթի օրը Բեյրութում հանդիպել ու բանակցել է Լիբանանի նախագահ Միշել Աոունի հետ:

Միշել Աոունի հետ հանդիպումից հետո Ջաբերի Անսարին նաև հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրի հետ:  

Բեյրութ կատարած այցի շրջանակում քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի ավագ օգնական՝ Հոսեյն Ջաբերի Անսարին հանդիպելու է Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի և ԱԳ նախարար Ջըբրան Բասիլի հետ:

Ջաբերի Անսարին Սիրիա կատարած այցից և այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպումից հետո ուղևորվեց Լիբանան: