Ռոհանիի խոսքն ուղղված Թրամփին.«ԱՄՆ կրակի հետ է խաղում»
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, ասելով որ. ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում, իսկ Իրանի արձագանքը ցավալի է լինելու:
Կիրակի օրը արտերկրում Իրանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր ԱՄՆ-ի հետ խոսելը զիջման և Իրանի ժողովրդի ձեռքբերումների կորստից բացի ոչինչ չի նշանակում»:
Ռուհանին ասել է. «Այսօր ԱՄՆ-ի նոր նախագահը ոչ միայն փորձում է մարտահրավեր նետել նախորդ նախագահին, այլև նրա քայլերը հակասում են ամբողջ աշխարհի շահերին, սա ոչ միայն Իրանի, այլև ամբողջ աշխարհի համար վտանգավոր է, սակայն դրա մեջ կան նաև մեծ հնարավորություններ:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ այսօր ԱՄՆ-ի ղեկավարները դեմ են պաղեստինյան ժողովրդին:
Նա ասել է. «Այսօր ԱՄՆ-ի կառավարությունը հստակորեն անտեսում է մուսուլմանների արժանապատվությունը և պայքարում է մուսուլմանների սրբավայրը համարվող Ղոդսի դեմ»:
Ռոհանին նշել է, որ Սիոնիստական ռեժիմը հիմնված է ագրեսիայի, օկուպացիայի, դավաճանության, մարդկանց տեղահանման և երեխաների, կանանց ու ծերերի սպանության վրա, սակայն այսօր Սիոնիստական ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի իշխող վարչակարգի անտրամաբանական աջակցության արդյունքում ստեղծված իրավիճակում, Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի ընդունած դիրքորոշումը դարձել է ավելի հասկանալի:
ԻԻՀ նախագահն ասել է.«Մինչ այժմ, սիոնիստները և ԱՄՆ կառավարությունը այսպես բացահայտ չեին խոստովանել, որ չեն ճանաչում Պաղեստինի պետությունը կամ Ղոդսը չի պատկանում մուսուլմաններին»:
Ռոհանին հստակեցրել է, որ Իրանը միշտ ընդգծել է, որ արաբական երկրների և Պաղեստինի հարևանների հետ երկխոսությամբ հնարավոր չի լինի ազատագրել պաղեստինյան տարածքները և փախստականներին վերադարձնել իրենց երկիրը: Այս մասին այսօր վկայում է աշխարհը: