ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստովանել է Իրանի դեմ հարձակման հարցում այդ երկրի անկարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i96151-ԱՄՆ_պաշտպանության_նախարարը_խոստովանել_է_Իրանի_դեմ_հարձակման_հարցում_այդ_երկրի_անկարողությունը
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս սպառնացել է Իրանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2018 07:56 Asia/Tehran
  • ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստովանել է Իրանի դեմ հարձակման հարցում այդ երկրի անկարողությունը

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս սպառնացել է Իրանին:

Հատկապես ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Ջորջ Բ. Բուշի նախագահության շրջանում Իրաքի և Աֆղանստանի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Իրանի  դեմ ռազմական գործողության վտանգն ավելի լուրջ էր: Սակայն Իրանի կանխարգելիչ ուժի պատճառով հարձակում չիրականացվեց: 

Նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում նա բազմիցս շեշտել է, որ Իրանի դեմ ուղղված գործողության  բոլոր տարբերակները սեղանի վրա են:

Դոնալդ Թրամփը  մայիսի 9-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուց մեկ օր անց կրկին սպառնացել է Իրանին, ասելով, որ Իրանը կամ պետք է բանակցի կամ մի այլ դեպք տեղի կունենա:  Թրամփն ասել.- «Ես խորհուրդ եմ տալիս Իրանին չվերսկսել իր միջուկային ծրագիրը, եթե նրանք անեն այն, ապա դա լուրջ հետևանքներ կունենա նրանց համար»:

Չնայած, որ որոշ վերլուծաբաններ Դոնալդ Թրամփի սպառնալիքը մեկնաբանել են որպես Իրանի դեմ ուղղված ռազմական տարբերակի կիրառում, սակայն ԱՄՆ-ի ավագ պաշտոնյաների վերջին դիրքորոշումը  հակառակն է վկայում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հաստատեց, որ այդ երկիրն անկարող է ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ: Ջեյմս Մաթիսն ուրբաթ օրը հեքիաթ  և ֆանտաստիկա համարեց Իրանի միջուկային կառույցների դեմ հարձակման մասին ԱՄՆ-ի ծրագրավորման մասին լրատվությունը:

Ավստրալիայի «Էյ Բի Սի Նյուզ» լրատվական հեռուստակայանը հինգշաբթի օրը հղում կատարելով Ավստրալիայի կառավարության որոշ աղբյուրների հայտարարեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը ծրագրում է հարձակում իրականացնել Իրանի միջուկային կառույցների դեմ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի կողմից Իրանի վրա հարձակման ժխտումը պայմանավորված է նրանով, որ ամերկացիները տեղյակ են Իրանի հրթիռային կարողության և կանխարգելիչ պաշտպանության հնարավորության մասին, որոնք կարող են հարված հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի զորքերին ու կայաններին:

ԻԻՀ  նախագհ Հասան Ռուհանին կիրակի օրը Իրանի նավթային արտահանումը արգելելու կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից հնչեցրած սպառնալիքներին պատասխանելով ասել է, որ Իրանը պատմության ընթացքում տարածաշրջանի ջրանցաի նավագնացության անվտանգության երաշխավորն է եղել, հետևաբար կրակի հետ մի խաղացեք, քանի որ Իրանի արձագանքը ցավալի է:

Թրամփն էլ հակազդելով ԻԻՀ նախագահի կտրուկ դիրքորոշմանը և ընդօրինակելով միջուկային բանակցությունների ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարի հակազդեցությունը, հայտարարել է. «Երբեք և որևէ ժամանակ սպառնալիք չհնչեցնեք ԱՄՆ-ի հասցեին»: Թրամփի այդ պասիվ դիրքորոշումն ԱՄՆ-ի դեմոկրատականների և ԶԼՄ-ների կողմից արժանացավ քննադատությունների: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատարն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ ուղղված վերջին սպառնալիքներին , ասել է.«Իրանի հետ պատերազմի մեջ մտնելը նշանակում է ոչնչացնել Միացյալ Նահանգների բոլոր հնարավորությունները»:

Իրանի հզոր արձագանքը վերջին  ԱՄՆ-ի սպառնալիքներին պատճառ է դարձել որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են Պաշտպանության նախարարը, ժխտում են ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ: