Հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի նախագահները
https://parstoday.ir/hy/news/iran-i96797-Հանդիպել_են_Իրանի_ու_Ադրբեջանի_նախագահները
ԻԻՀ և Ադրբեջանի նախագահներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկու երկրի երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 23:04 Asia/Tehran
  • Հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի նախագահները

ԻԻՀ և Ադրբեջանի նախագահներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկու երկրի երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին կիրակի օրը Ղազախստանի Ակտաո քաղաքում գումարված մերձկասպյան երկրների գագաթնաժողովին առընթեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Ադրբեջանի հետ առավել սերտ ու անկեղծ հարաբերություններ հաստատելու ԻԻՀ վճռակամությունն, ասել է. «Գոյություն ունեցող կամքի շնորհիվ, այսօր Թեհրան-Բաքու հարաբերություններում համագործակցություններում մեծ շրջադարձի ականատես ենք»:

Ռոհանին նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը զայրացնում են նրանց թշնամիներին: Նա ասել է. «Իրենց համագործակցության և  համադրումների մակարդակը բարձրացնելով, Թեհրանն ու Բաքուն թույլ չեն տա, որ երկու երկրների հարաբերությունները խաթարվեն»:

Հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ իր պատկան երկիրը ձգտում է Իրանի հետ համագործակցությունների ու համադրումների մակարդակի առավել բարձրացմանը և որևէ մեկը չի կարող խանգարել երկու երկրի եղբայրական հարաբերություններին: «Վերջին հինգ տարիների ընթացքում երկու երկրի միջև ստեղծված լիարժեք վստահությամբ, Թեհրան-Բաքու հարաբերությունների մակարդակն այնքան է բարձրացել, որ դա հնարավոր չէ համեմատել նախկինի հետ». ասել է նա:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակ կանգնած է մնալու Իրանի կողքին: «Ադրբեջանը մշտապես դատապարտել է Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները և Իրանի հանդեպ  մեր դիրքորոշումը հիմնված է եղբայրության և միջազգային իրավունքի վրա». ասել է նա:

Մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան ուղևորված ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նստաշրջանին մասնակցելուց ու ելույթով հանդես գալուց հետո վերադարձել է Թեհրան: