Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i97827-Իրանի_և_Ռուսաստանի_նախագահների_հանդիպումը_Թեհրանում
Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի շրջանակում կայանալիք ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ 3-րդ գագաթնաժողովի շրջանակում, Իրանի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են ունեցել Թեհրանում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2018 12:41 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Թեհրանում

Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի շրջանակում կայանալիք ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ 3-րդ գագաթնաժողովի շրջանակում, Իրանի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են ունեցել Թեհրանում :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցել են տարածաշրջանային, միջազգային և երկկողմ հարցերի շուրջ: 

Իրանի և Ռուսաստանի նախագահները նաև քննարկել են Սիրիայի ճգնաժամը և ՀԳՀԾ-ն: 

Այսօր երեկոյան Թեհրանում կայացել է Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի մասնակցությամբ եռակողմ նիստը, որի հիմնական առանցքը Սիրիայում կայունության ու անվտանգության հաստատման հարցում տարածաշրջանային համագործակցության խնդրի քննարկումն է:

Սպասվում է, որ քննարկման գլխավոր թեման կլինի սիրիական Իդլիբը և այնտեղ մեկնարկած ռազմական գործողությունն ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումների դեմ։