Իրանն արձագանքեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i98962-Իրանն_արձագանքեց_ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ավելի շատ պիտի մտահոգվի ԱՄՆ-ի միակողմանի ու վտանգավոր քաղաքականության և միջազգային պարտավորությունների հանդեպ ՆԱՏՕ-ի այդ անդամի անհավատարմության կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2018 04:03 Asia/Tehran
  • Իրանն արձագանքեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի  հայտարարությանը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ավելի շատ պիտի մտահոգվի ԱՄՆ-ի միակողմանի ու վտանգավոր քաղաքականության և միջազգային պարտավորությունների հանդեպ ՆԱՏՕ-ի այդ անդամի անհավատարմության կապակցությամբ»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս  Ստոլտենբերգը չորեքշաբթի օրը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգ են տարածաշրջանում Իրանի անկայունացնող քայլերի կապակցությամբ և այս մարտահրավերը դիմագրավելու նպատակով տեղեկատվական համագործակցություն են ծավալել»:

Բահրամ Ղասեմին չորեքշաբթի գիշեր  արձագանքելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի  հայտարարությանն, ասել է. «Իրանը լինելով ահաբեկչության նենգ երևույթի զոհը, չնայած որոշակի երկրների ու  նրանց գործընկերների կողմից ահաբեկչության դեմ ձևավորված քարոզչական ու ձևական կոալիցիաների ամենաազդեցիկ դերակատարությունն ուն է ունեցել տարածաշրջանում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի իշխանությանը վերջ տալու գործում»:

«Հակառակ ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղարի հայտարարության Պարսից ծոցի ու Միջին Արևելքի տարածաշրջանում կայունության հաստատման գործում Իրանի կառուցողական դերակատարությունը հաստատված է միջազգային հանրության խոշոր բաժնի կողմից և եթե չլիներ ահաբեկչական ճանաչված խմբերի դեմ Իրանի անխնա պայքարը այսօր եվրոպական շատ երկրներ ու քաղաքներ  անհրաժեշտ անվտանգությունից զրկված կլինեին»,-հայտարարել է Ի ԱԳ նախարարության խոսնակը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը մերժելով Իրանի հրթիռային ծրագրի մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավակնությունն, ասել է. «ԻԻՀ-ի հրթիռային ծրագիրը պաշտպանական ու կանխարգելիչ բույթ ունի»: