-
«Թուրքական հոսքը» կարող է փակել Ադրբեջանից գազի մատակարարումները. Reuters
Օգոստոս 02, 2016 13:41Եվրամիությունում տագնապ է առաջացրել «Թուրքական հոսք» գազատար խողովակաշարի նախագծի հնարավոր վերականգնման մասին Մոսկվայի եւ Անկարայի հայտարարությունը, որով նախատեսվում է ռուսաստանյան գազը Թուրքիայով փոխադրել Եվրոպայի հարավային տարածաշրջաններ:
-
Թուրքիան դադարում է հեղաշրջումների երկիր լինելուց. խորհրդարանի նախագահ
Օգոստոս 03, 2016 16:16Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը Կրոնական խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դադարում է հեղաշրջումների երկիր լինելուց:
-
Թուրքիայի վարչապետը՝ հեղաշրջման փորձի շուրջ հետախուզության անտեղյակ լինելու մասին
Օգոստոս 03, 2016 15:41CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը չի կարողացել բացատրել, թե ինչու հետախուզությունը տեղեկություններ չի ունեցել երկրում պատրաստվող ռազմական հեղաշրջման փորձի մասին:
-
Ֆրանսիացի հային արտաքսել են Թուրքիայից որպես հայ ներկայանալու համար
Օգոստոս 02, 2016 15:33Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնի ոստիկանները Ֆրանսիայից ժամանած ծննդով թուրքական Սիիրթից ազգությամբ հայ քաղաքացի Ռիչարդ Դեմիրչիին երկրից արտաքսել են միայն այն բանի համար, որ նա ներկայացել է որպես հայ եւ ոչ թուրք ու իրենց հետ խոսել է թուրքերեն:
-
Էրդողանը մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել տնտեսական համագործակցությունն առանց սահմանափակումների
Օգոստոս 02, 2016 15:11Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հաստատել է Ռուսաստան մեկնելու մտադրությունը, որի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարելու տնտեսական համագործակցության հետ կապված հարցերի շուրջ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի Անկարայում կայացած ելույթի ժամանակ հայատարարել է հենց ինքը` Էրդողանը:
-
Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին փակել իր երկրի տարածքը փախստականների համար
Օգոստոս 02, 2016 15:05Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը չեղյալ համարել փախստականներին իր երկրի տարածք ընդունելու մասին համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չճանաչի Թուրքիայի քաղաքացիների` առանց վիզայի Եվրամիության տարածքում ճամփորդելու իրավունքը:
-
Թուրքիան Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ թղթածրարն է ուղարկել ԱՄՆ
Օգոստոս 02, 2016 13:48Պաշտոնական Անկարան չափավոր իսլամական գաղափարախոս, «Հիզմեթ հարեքեթի» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ թղթածրարն է ուղարկել Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակՍ չելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
-
Թյորբորն Յագլանդը օգոստոսի 3-ին կժամանի Թուրքիա
Օգոստոս 02, 2016 13:47Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը օգոստոսի 3-ին կժամանի Թուրքիա:
-
Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին կողմ է մահապատժին. Էրդողան
Օգոստոս 02, 2016 12:06Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների 57 տոկոսը կողմ է երկրում մահապատժի գործարկմանը:
-
Հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիայի տնտեսությունը 100 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս է կրել
Օգոստոս 02, 2016 11:42Թուրքիայի տնտեսությունը պետական հեղաշրջման փորձի պատճառով առնվազն 300 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլար) է կորցրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին: