Թուրքիան Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ թղթածրարն է ուղարկել ԱՄՆ
Օգոստոս 02, 2016 13:48 Asia/Tehran
Պաշտոնական Անկարան չափավոր իսլամական գաղափարախոս, «Հիզմեթ հարեքեթի» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ թղթածրարն է ուղարկել Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակՍ չելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Նշվում է, որ արդարադատության նախարարության կողմից պատրաստված երկրորդ թղթածրարում կան ապացույցներն այն բանի, որ Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված նախաձեռնության հեղինակը Գյուլենի ղեկավարած կազմակերպությունն է:
Նոր փաստաթղթերով թուրքական կողմն ամերիկյան իշխանություններից պահանջում է Գյուլենին արտահանձնել Թուրքիա:
http://www.lragir.am/
2/8/2016
Պիտակ