Ալբանեզե․ Իսրայելը շարունակում է զանգվածային սպանությունները Գազայում և Արևմտյան ափի պաշարումը
Օգոստոս 21, 2026 18:13 Asia/Tehran
ՄԱԿ Պաղեստինի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն կրկին դատապարտել է Իսրայելի շարունակվող գործողությունները Հորդանան գետի Արևմտյան ափի օկուպացված տարածքներում և Գազայի հատվածում։
«Ամենաանբարո բանակը նոր հարված է հասցնում։ Կրկին։ Եվ կրկին։ Արևմտյան ափում զինվորներն ու վերաբնակները կտրում են ջրատար խողովակները, մինչդեռ Կուսրայի պաշարումը շարունակվում է»,- գրել է նա X սոցցանցում՝ նկատի ունենալով իսրայելական բանակը։
Ալբանեզեի խոսքով՝ Գազայի հատվածում «ավերածությունները շարունակվում են, դրանց հետ միասին՝ նաև զանգվածային սպանությունները»։ «Հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր Իսրայելը սպանել է ավելի քան 1 200 մարդու, այդ թվում՝ 300 երեխայի»,- հավելել է հատուկ զեկուցողը։
Պիտակ