-
Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառն է
Ապրիլ 27, 2024 06:47ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Պորտուգալիայի ԱԳ նախարար Պաուլո Ռանգելը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, հատկապես Պաղեստինի զարգացումները։
-
Իրանը պատրաստ է անխափան էլեկտրաէներգիա մատակարարել տարածաշրջանի երկրներին
Ապրիլ 26, 2024 08:30Իրանի ծրագրային-բյուջետային կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ասել է. «Չնայած դաժան պատժամիջոցներին, Իրանը պատրաստ է անխափան էլեկտրաէներգիա մատակարարել տարածաշրջանի երկրներին»։
-
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Ապրիլ 25, 2024 15:03ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
-
Ամիր Աբդոլլահյան. Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի Իսրայելի ռազմական հանցագործություններին աջակցությունը
Ապրիլ 25, 2024 14:41Իրանի արտաքին գործերի նախարարը, քննադատելով իսրայելական ռեժիմի ռազմական հանցագործությունների դեմ բողոքող դասախոսների և ուսանողների նկատմամբ ամերիկյան անվտանգության ուժերի ճնշումներն ու դաժան վերաբերմունքը, ասել է. «Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործություններին աջակցությունը»։
-
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դադարեցման վերաբերյալ Իրանի շեշտադրումը
Ապրիլ 25, 2024 13:25Իրանի ԱԳՆ խոսնակը ընդգծել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դադարեցումը՝ ասելով, որ աշխարհի հասարակական կարծիքը վճռական է դադարեցնել Գազայի հատվածում ռազմական հանցագործությունները։
-
Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին հետևելու է կոշտ պատասխան
Ապրիլ 25, 2024 12:44Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է, որ «Ազնիվ Խոստում» կոչվող պատժիչ գործողությունը ցույց տվեց, որ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքին հետևելու է կոշտ պատասխան, և որ ոչ մի երկիր չի կարող ազդել Իրանի որոշումների վրա։
-
Իրանում գտնվող հնագույն զիկկուրատներից մեկի առանձնահատկությունները
Ապրիլ 25, 2024 09:14Իրանի Շոշ քաղաքում գտնվող Չողազանբիլ հնագույն զիկկուրատն ունի ավելի քան 3 հազար տարվա պատմություն։ Չողազանբիլ անվանումը բաղկացած է չողա՝ բարձունք և զանբիլ՝ զամբյուղ արմատներից։ Տաճարում պեղումների իրականացումից առաջ բլրի ավերակները հիշեցնում էին շրջված զամբյուղ։
-
Թավրիզում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Ապրիլ 25, 2024 08:28Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ): Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
-
«Ումա Օյա» հիդրոէներգետիկայի գերնախագծի բացումը՝ իրանցի ինժեներների գլուխգործոցը Շրի Լանկայում
Ապրիլ 24, 2024 14:38Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Շրի Լանկայում իրանցի ինժեներների գլուխգործոց հանդիսացող «Ումա Օյա» (Uma Oya) ամբարտակի և էլեկտրակայանի բազմաֆունկցիոնալ նախագծի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է. -«Իրանը հիդրոէներգետիկայի խոշոր ծրագրեր ու նախագծեր է իրականացնում ավելի քան 20 երկրներում»։
-
Ամիր Աբդոլլահյան. Եվրոպան չպետք է հետևի Վաշինգտոնի խորհրդին
Ապրիլ 23, 2024 06:49ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է հետևի ԱՄՆ-ին՝ Իսրայելի գոհունակությունը ստանալու համար։