Թավրիզում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i217128-Թավրիզում_կստեղծվի_ՀՀ_գլխավոր_հյուպատոսություն
Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ): Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 25, 2024 08:28 Asia/Tehran
  • Թավրիզում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ): Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Նշվում է, որ հիմք ընդունելով 2007 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ 2022 թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը:

Հիշեցնենք, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2022 թ. հոկտեմբերի 21-ին։

arm.sputniknews.ru