-
Շատ մեծ տեմպով հետ ենք գլորվում բանակցային գործընթացում․ Կարեն Բեքարյան
Ապրիլ 26, 2020 06:41Առաջին նախագահի թողած նոմինալ իրավիճակը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում դիտարկելն էր, այնուհետև հասել ենք նրան, որ միջնորդները որդեգրել են կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու, ստորագրելու, նոր միայն իրականացման ժամանակացույց մտնելու մոտեցումը, որտեղ ամրագրվում է պարտադիր կամարտահայտմամբ Արցախի ապագայի որոշումը:
-
ՀՀ-ի համար ընդունելի չեն ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները․ ԱԳՆ խոսնակ
Ապրիլ 23, 2020 14:53Հայկական կողմերի համար ընդունելի չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
-
Իսրայելի դերը Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության սրման գործում
Ապրիլ 23, 2020 08:08Չնայած խաղաղության հաստատման նպաակով Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցություններին, հակամարտ կողմերի միջև լարվածությունը շաարունակվում է:
-
Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին
Ապրիլ 22, 2020 16:12ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին՝ արձագանքելով համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։
-
«Երևում է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պատրաստվում են շատ լուրջ որոշումներ»․ Տարասով
Ապրիլ 22, 2020 14:11Մինչ հայաստանյան փորձագիտական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ նկատի ուներ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պանդեմիայի դեմ պայքարի ամենաթեժ փուլում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության մասին, և որքանով էր պատահական ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի այդ մեկնաբանությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարություններ արեց՝ փորձելով բացահայտել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս օրակարգը կամ ռուսական օրակարգը։
-
ՀՀ իշխանությունների՝ազգային շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու դեպքում կուսակցությունը կպահանջի նրանց հրաժարականը․ «Ազգային օրակարգ»-ը հայտարարություն է տարածել
Ապրիլ 22, 2020 13:47ՀՀ իշխանությունների՝ազգային շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու դեպքում կուսակցությունը կպահանջի նրանց հրաժարականը․ «Ազգային օրակարգ»-ը հայտարարություն է տարածել
-
Ցանկացած կարգավորման բանաձեւի մեջ առաջնայինը պետք է լինի ԼՂ-ի (Արցախ) անկախության ճանաչումը. ՀՅԴ Բյուրո
Ապրիլ 22, 2020 05:56Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այսօր արտահայտած մոտեցումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:
-
Մի մոռացեք՝ ինչքան թանկ է մարդկային կյանքը․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների և ԱԳ նախարարների հայտարարությունը
Ապրիլ 22, 2020 05:11Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո։
-
Գրեթե դաշնակից․ Իտալիայի նոր մոտեցումը Ադրբեջանին և Ղարաբաղյան հակամարտությանը
Ապրիլ 19, 2020 14:45Եվրոպայի արտաքին քաղաքականության հետազոտությունների համաեվրոպական ECFR կենտրոնի կայքում հրապարակվել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետազոտող Կառլո Ֆրապպիի հոդվածը Ադրբեջանի և Իտալիայի հարաբերություններում «թռիչքային» զարգացման ու այն մասին, թե դա ինչպես կազդի Լեռնային Ղարաբաղի հարցում Եվրոպայի, մասնավորապես, Իտալիայի դիրքորոշման վրա։
-
Կորոնավիրուսը թարմացնո՞ւմ է «Լավրովի պլանը»․ ուշագրավ ակնարկ Մոսկվայից
Ապրիլ 19, 2020 14:19Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ չնայած կորոնավիրուսի համավարակին․ անցած ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։