Իսրայելի դերը Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության սրման գործում
Չնայած խաղաղության հաստատման նպաակով Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցություններին, հակամարտ կողմերի միջև լարվածությունը շաարունակվում է:
Ապրիլի 21-ին Ղարաբաղի ՀՕՊ համակարգը խոցել է Ադրբեջանի Օդուժին պատկանող ԱԹՍ:
Հանդես գալով մի ,Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Ադրբեջանին պատկանող «ORBITER» տիպի ԱԹՍ-ն երեքշաբթի ապրիլի 21-ին մտել է Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության տարածք ու խոցվել է»:
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այս լուրին:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը սրվելու ֆոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են տեսակոնֆերանսի միջոցով:
Տեսակոնֆերանսի անցկացման նախօրեին, Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Այս տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվելու են կորոնավիրուսի տարտածման պայմաններում հակամարտ երկրների կողմից Ղարաբաղի խնդրի լուծման ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պահպանման խնդիրները»:
13 մլն. դոլար արժողությամբ խոցված ԱԹՍ-ն 2011թ. Իրսայելն էր վաճառել Ադրբեջանին:
Բաքվի ,Իսրայելական «ORBITER 1» և «ORBITER 2» տիպի ԱԹՍ-ները արտադրվում են Ադրբեջանում:
Չնայած Իսրայելի ռեժիմի կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի վատ որակին, դրանց օգտագործման հարցում այդ ռեժիմի կողմից Ադրբեջանի բանակի համար ճշտված սահմանափակումներն էլ մտածելու տեղիք են տալիս, ինչին ուշադրություն դարձնելով կարելի է հայտնաբերել կողմերի հարաբերության շատ գաղտնիքներ:
Իրականում Թել-Աիվիվն Իլհամ Ալիևի կառավարությանը հարձակողական բնույթի զենքերը վաճառոմ է պայմանով, որ Ադրբեջանը այդ զենքերը չօգտագործի Հայաստանի դեմ: Այս պայմանը այն դեպքում է պարտադրվել Բաքվի կառավարությանը, երբ Հայաստանը տարածաշրջանում ու նույնիսկ աշխարհում համարվում է Բաքվի միակ թշնամին:
Այս ճանապարհով Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները փորձում են Ալիևի կառավարությանը թշնամացնել տարածաշրջանյի այլ երկրի հետ:
Այս կապակցությամբ Իրանի Արդաբիլ նահանգում մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլահ Սեյեդ Հասան Ամելին, որ քաջատեղյակ է Կովկասի քաղաքական ու անվտանգության խնդիրներին, ասել է.«Հավաստի լուրերի համաձայն, Սիոնիստական ռեժիմի Հայաստանի կառավարությանը խոստացել է, որ Ադրբեջանը Իսրայելից գնած զենքերը չօգտագործի Հայաստանի դեմ: Դրա դիմաց Հայաստանը նույնպես Թել-Ավիվում դեսպանություն բացելով արատոնություն է լուայս ռեժիմին»:
Ընդհանրապես այսպես ենք կարող եզրակացնել, որ Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները ձգտում են սրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, որպեսզի տարածաշրջանում տարածելով իրենց ազդեցությունը ավելացնեն իրենց զենքի վաճառքը: