Ռուսաստանն առաջին անգամ Ուկրաինայում թիրախավորել է ամերիկյան ընկերություն
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայում գործող ամերիկյան անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանին։
Tasnim-ի հաղորդմամբ՝ The Guardian-ը գրել է, որ Կիևում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը, որը շահագործում է ամերիկյան Terminal Autonomy ընկերությունը, ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման։
Գործակալության տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, սա առաջին դեպքն է, երբ Մոսկվան այս պատերազմի ընթացքում թիրախավորում է ամերիկյան ընկերություն։
Նշվում է, որ գործարանում արտադրվում են արհեստական բանականության վրա հիմնված անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են ռուսական էլեկտրոնային պատերազմի համակարգերի ազդեցությանը դիմակայող ուղղորդման համակարգերով։