ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Իրանում. Մեր զենքը երբեք չենք հանձնի թշնամուն
https://parstoday.ir/hy/news/iran-i248332-ՀԱՄԱՍ_ի_ներկայացուցիչը_Իրանում._Մեր_զենքը_երբեք_չենք_հանձնի_թշնամուն
Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ընդգծելով Դիմադրության ուղու շարունակականությունը, հայտարարել է, որ շարժումը երբեք իր զենքը չի հանձնի թշնամուն։
(last modified 2026-07-31T08:23:53+00:00 )
Հուլիս 31, 2026 11:38 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Իրանում. Մեր զենքը երբեք չենք հանձնի թշնամուն

Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ընդգծելով Դիմադրության ուղու շարունակականությունը, հայտարարել է, որ շարժումը երբեք իր զենքը չի հանձնի թշնամուն։

Վկայակոչելով Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Pars Today-ը   հաղորդում է, որ Խալեդ Քադումին հինգշաբթի երեկոյան Իրանի հեռուստատեսության «Հատուկ լրատվական զրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ զենքը միջազգային իրավունքի շրջանակում դիմադրության օրինական միջոց է, իսկ պաղեստինցիները, որպես սիոնիստական ռեժիմի օկուպացիայի տակ ապրող ժողովուրդ, ունեն ինքնապաշտպանության իրավունք։

Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նշել է, որ սիոնիստական ռեժիմը պատրաստ չէ բանակցությունների և բանակցային գործընթացը խաթարելու համար օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ միաժամանակ չկատարելով հրադադարի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները։

Խոսելով ՀԱՄԱՍ-ի մարտական և օպերատիվ հնարավորությունների մասին՝ Քադումին ասել է. «Աստծո շնորհիվ «Էզեդդին ալ-Ղասսամ» գումարտակները և Դիմադրության մյուս ստորաբաժանումները գտնվում են շատ լավ վիճակում։ Այդ ուժերը շարունակում են լինել պատրաստ, հզոր, զինված, հավատով լեցուն և ակտիվ»։

Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների շարունակման պատճառը հենց այդ կարողություններն են և շարժումը ոչնչացնելու ձախողումը։

Քադումին, անդրադառնալով 2023 թվականի «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանը, այն բնութագրել է որպես պատմական շրջադարձային իրադարձություն, որը փոխել է տարածաշրջանի և աշխարհի պատկերը։ Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը միջազգային հանրությանը բացահայտել է սիոնիստական ռեժիմի իրական դեմքը՝ որպես «մանկասպան և ատելի ռեժիմ»։

Նա նաև անդրադարձել է համաշխարհային հասարակական կարծիքի փոփոխությանը՝ նշելով, որ Պաղեստինին աջակցում են ոչ միայն արաբական և մուսուլմանական, այլև ոչ արաբ և ոչ մուսուլման հասարակությունները։ Որպես օրինակ՝ Քադումին նշել է Լոնդոնում անցկացվող բազմամարդ ցույցերը, ԱՄՆ-ում ուսանողական շարժումները և եվրոպական երկրների հասարակությունների ընդդիմությունը իսրայելցի պաշտոնյաների ներկայությանը՝ դրանք գնահատելով որպես սիոնիստական ռեժիմի դիվանագիտական և բարոյական պարտության նշաններ։

Նրա խոսքով՝ այսօր սիոնիստական ռեժիմը ներկայացվում է որպես  մարդկության թշնամի և տարածաշրջանում ու աշխարհում լարվածության գլխավոր աղբյուր։ Քադումին ընդգծել է, որ պատմույթների փոփոխությունն ու հասարակական կարծիքի վրա ազդեցությունը ավելի կարևոր են, քան հրթիռների և ռազմական ուժի ազդեցությունը, և այսօր Իսրայելն առավել քան երբևէ գտնվում է միջազգային մեկուսացման մեջ։

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դիմադրողականությանը և դրա ազդեցությանը պաղեստինյան դիմադրության վրա,  ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը լավ գիտակցում է՝ իր իրական թշնամին նույնն է, ինչ պաղեստինցիներինը՝ սիոնիստական ռեժիմը։ Նրա խոսքով՝ Պաղեստինի գաղափարի պաշտպանության և դիմադրությանն աջակցելու գործում ժողովրդի շարունակական ներկայությունը ստեղծել է անխզելի կապ և Թեհրանը վերածել է «հզոր Գազայի»։