Արաղչիի նախազգուշացումը՝ տարածաշրջանում Իսրայելի կիրառած կեղծ դրոշի քաղաքականության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i248324-Արաղչիի_նախազգուշացումը_տարածաշրջանում_Իսրայելի_կիրառած_կեղծ_դրոշի_քաղաքականության_վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին Եգիպտոսը բնութագրել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ և կարևոր գործընկեր՝ նախազգուշացնելով տարածաշրջանում Իսրայելի կողմից իրականացվող «կեղծ դրոշի» (False Flag) գործողությունների մասին։
(last modified 2026-07-31T08:28:48+00:00 )
Հուլիս 31, 2026 10:19 Asia/Tehran
  • Արաղչիի նախազգուշացումը՝ տարածաշրջանում Իսրայելի կիրառած կեղծ դրոշի քաղաքականության վերաբերյալ

Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին Եգիպտոսը բնութագրել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ և կարևոր գործընկեր՝ նախազգուշացնելով տարածաշրջանում Իսրայելի կողմից իրականացվող «կեղծ դրոշի» (False Flag) գործողությունների մասին։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Արաղչին հինգշաբթի օրն X-ում գրել է. «Եգիպտոսը տարածաշրջանում մեր բարեկամն ու կարևոր գործընկերն է, և նրա անվտանգությունը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի»։

Արաղչին ընդգծել է. «Մենք բոլորս պետք է զգոն լինենք Իսրայելի դավադրությունների և այսպես կոչված «կեղծ դրոշի» քաղաքականության նկատմամբ, որոնք նախագծված են տարածաշրջանային խաղաղությունը թուլացնելու նպատակով»։

Նա հավելել է. «Այս բացահայտ, ընդհանուր և սարսափելի սպառնալիքը ուղղված է մուսուլմանների համերաշխության դեմ»։

Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, անդրադառնալով Եգիպտոսի Դամիետա նավահանգստում երկու նավերի դեմ ԱԹՍ-ներով իրականացված հարձակմանը, հերքել է արևմտյան որոշ լրատվամիջոցների ենթադրությունները, թե այդ միջադեպերի հետ կարող էր կապ ունենալ Իրանը։

Բաղային հայտարարել է. «Եգիպտոսի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը Իրանի հիմնարար քաղաքականության մաս է կազմում, և Իրանը կտրականապես հերքում է այս միջադեպերին որևէ առնչություն ունենալու մասին պնդումները»։

Եգիպտոսում տեղի ունեցած հարձակումները կասկածելի որակելով՝ Բաղային տարածաշրջանի երկրներին կոչ է արել առավել զգոն լինել «թշնամու դավադրությունների, հատկապես «կեղծ դրոշի» (False Flag) քաղաքականության նախագծման և իրականացման նկատմամբ, որոնք նպատակ ունեն էլ ավելի բարդացնել տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև անվստահություն և տարաձայնություններ սերմանել երկրների միջև»։