-
Ադրբեջանը հերքել է Լաչինի միջանցքը վերաբացելու մասին լուրը
Սեպտեմբեր 10, 2023 13:09Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը հերքել է Լաչինի միջանցքը վերաբացելու մասին լուրը:
-
Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը եւ թույլ չի տվել ՌԴ հումանիտար բեռի մուտքը
Սեպտեմբեր 10, 2023 12:04Հաշվի առնելով ադրբեջանցիների` Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկի մերժումը, որն ուղեկցվել է պայմանների փոփոխությունների նոր պահանջներով, Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան:
-
Կիևը հայտնել է Բաքվին աջակցելու մասին և դատապարտել Արցախի նախագահի ընտրությունները
Սեպտեմբեր 10, 2023 11:47Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
-
Սա առանձին գործարք է և չպետք է շփոթել Աղդամ-Ստեփանակերտ, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ. Հաջիև
Սեպտեմբեր 10, 2023 11:41Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից մարդասիրական բեռի տեղափոխման նպատակով Ակնայով դեպի Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը:
-
Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը
Սեպտեմբեր 10, 2023 11:32Արցախի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հրավիրել է հատուկ նիստ` Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ։ Ներկա էին նաև Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
-
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լաչինի միջանցքի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել
Սեպտեմբեր 07, 2023 13:42Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված սահմանային անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել:
-
Վարդանյանը՝ Սիմոնյանին․ Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք, անգրագետ, չեք կարողանում ներկայացնել երկիրը
Սեպտեմբեր 07, 2023 08:28Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հետ ասուլիսում անդրադարձել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը մարիոնետներ են, որոնք աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոններ և աշխարհաքաղաքական վեկտորի շահերն են ներկայացնում ընտրություններում։
-
Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա. ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Սեպտեմբեր 07, 2023 07:26ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի թեմայով։
-
Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից․ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել CNN-ին
Սեպտեմբեր 07, 2023 07:07Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հարցազրույց է տվել CNN-ին։
-
Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին
Սեպտեմբեր 06, 2023 15:49Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: