-
Արաբական երկրները հայտարարել են Կատարի դեմ բոյկոտի երկարացման մասին
Հուլիս 06, 2017 13:21Արաբական երկրների քառյակը կշարունակի Կատարի դեմ քաղաքական և տնտեսական բոյկոտը։ Այս մասին հայտարարվել է է Սաուդյան Արաբիայի արտգործնախաար Ադել ալ-Ջուբեյրը: Նա ընդգծել է, որ արաբական երկրների պահանջին Դոհայի պատասխանը որևէ հիմք չի պարունակում Կատարի շրջափակումը վերացնելու համար:
-
ԻԼԻՊ առաջնորդն, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել է. լրատվամիջոցներ
Հուլիս 02, 2017 12:26Մերձավորարևելյան զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ոչնչացվել է, հաղորդում է «Ռեգնում»գործակալությունը:
-
«Ջորջ Բուշ» ավիակիրը ժամանել է Իսրայել
Հուլիս 02, 2017 18:57ԱՄՆ ՌԾՈւ «Ջորջ Բուշ» ավիակիր նավը Ժամանել է Իսրայել: Դա վերջին 17 տարիների մեջ Իսրայելի ափերի մոտ այդ տիպի նավի կառանման առաջին դեպքն է, հայտնել է տեղական հեռուստատեսության Երկրորդ ալիքը:
-
Քրդական ուժերի և Թուրքիայի իշխանությունների միջև ուժգին բախումներ են, իրավիճակը թեժ է երկրի հարավում. թուրքագետ
Հուլիս 01, 2017 14:40Վերջին մեկ ամսվա ընթացքում սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև, ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
-
Թուրքիան կրակել է Սիրիայում քրդական զինյալների դիրքերի ուղղությամբ
Հունիս 28, 2017 13:33Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը:
-
Թուրքիայի կողմից պատերի կառուցումը ձեռնտու է նաև ԵՄ-ի՞ն
Հունիս 24, 2017 17:17Միջազգային պրակտիկայում հարևան պետությունների հետ խնդիրներ ունեցող երկրների կողմից պատեր կառուցելու երևույթը միշտ էլ առկա է եղել, սակայն գլոբալիզացիայի այս ժամանակաշրջանում թվում էր, թե այդ կառուցվող պատերի թիվը պետք է աստիճանաբար նվազի: Այնուամենայնիվ, ինչպես համաշխարհային զարգացումներն են ցույց տալիս, նկատվում է ճիշտ հակառակ տենդենցը:
-
Կատարն արձագանքեց արաբական չորս երկրի 13 պահանջներին
Հունիս 24, 2017 07:26Կատարի ԱԳ նախարարությունը շաբաթ վաղ առավոտյան պատասխանելով Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի ներկայացրած նախապայմաններին հայտարարեց. «Դոհան քննարկելու և պատասխանելու է Քուվեյթի միջոցով փոխանցված այդ երկրների 13 նախապայմաններին»:
-
Լավրովը զգուշացնում է Վաշինգտոնին
Հունիս 20, 2017 20:22Բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սիրիական «հողում» բոլոր գործողությունները համաձայնեցնեն Դամասկոսի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
-
Սաուդյան Արաբիան և Իսրայելը տնտեսական համագործակցություն են սկսում. Times
Հունիս 18, 2017 20:21Սաուդյան Արաբիան և Իսրայելը բանակցություններ են վարում տնտեսական կապեր հաստատելու համար:
-
Իրաքը և Սիրիան ԻՊ-ի դեմ գործողությունների համատեղ կենտրոն են ստեղծում
Հունիս 15, 2017 12:17Իրաքը և Սիրիան երկու երկրի միջև սահմանային շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական պայքարի համատեղ կենտրոն են ստեղծում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով Իրաքի պաշտանության նախարարության հաղորդագրությունը: