Իրաքը և Սիրիան ԻՊ-ի դեմ գործողությունների համատեղ կենտրոն են ստեղծում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64682-Իրաքը_և_Սիրիան_ԻՊ_ի_դեմ_գործողությունների_համատեղ_կենտրոն_են_ստեղծում
Իրաքը և Սիրիան երկու երկրի միջև սահմանային շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական պայքարի համատեղ կենտրոն են ստեղծում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով Իրաքի պաշտանության նախարարության հաղորդագրությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2017 12:17 Asia/Tehran
  • Իրաքը և Սիրիան ԻՊ-ի դեմ գործողությունների համատեղ կենտրոն են ստեղծում

Իրաքը և Սիրիան երկու երկրի միջև սահմանային շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական պայքարի համատեղ կենտրոն են ստեղծում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով Իրաքի պաշտանության նախարարության հաղորդագրությունը:

Իրաքյան գերատեսչության տվյալներով` «սիրիական բանակի ռազմական պատվիրակությունը Բաղդադում բանակցություններ է վարել Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչների հետ»: Բանակցությունների թեման երկու երկրի միջև սահմանին անվտանգության ապահովման հարցն է եղել:

Նշվում է, որ որոշում է կայացվել «համատեղ գործողությունների կենտրոն ստեղծել` սահմանամերձ շրջաններում ահաբեկչական խմբավորումների վրա ճնշման ուժեղացման նպատակով»:

orer.am/