Արաղչի․ ռազմական լուծման վրա պնդելը կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i251220-Արաղչի_ռազմական_լուծման_վրա_պնդելը_կբարդացնի_իրավիճակը_տարածաշրջանում
Իրանի արտաքին գործերի նախարարն իր սաուդացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ռազմական մոտեցման վրա պնդելը կբարդացնի տարածաշրջանային իրավիճակը։
(last modified 2026-10-12T12:33:45+00:00 )
Հոկտեմբեր 12, 2026 16:03 Asia/Tehran
  • Արաղչի․ ռազմական լուծման վրա պնդելը կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում

Իրանի արտաքին գործերի նախարարն իր սաուդացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ռազմական մոտեցման վրա պնդելը կբարդացնի տարածաշրջանային իրավիճակը։

Pars Today-ը, հղում անելով IRIB-ին, հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել եւ մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Իրանի արտաքին գործերի նախարարն իր մտահոգությունն է հայտնել լարվածության սրման կապակցությամբ եւ ընդգծել, որ ռազմական մոտեցման վրա պնդելը եւ քաղաքական լուծման անտեսումը կհանգեցնեն ստեղծված իրավիճակի հետագա բարդացմանը։
Արաղչին նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանում առկա ճգնաժամերը ռազմական լուծում չունեն։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ Սաուդյան Արաբիայի եւ Եմենի միջեւ երկխոսության մեկնարկին նպաստելու եւ քաղաքական լուծման հասնելու համար։