-
Պուտին–Էրդողան հանդիպումն ավարտվել է. հայտնի է ինչ հարցեր են քննարկել նրանք
Հուլիս 03, 2024 14:20Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինայում, Իսրայելում և Սիրիայում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
-
Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնական
Հուլիս 02, 2024 15:11Հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մոնղոլիայի նախագահի, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
-
Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը՝ Լավրովի ու Բաղերիի հեռախոսազրույցի առանցքում
Հունիս 29, 2024 06:09ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին կարևորել է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը։
-
Պուտինը և Մոխբերը հեռախոսազրույց են ունեցել
Հունիս 27, 2024 07:02Կրեմլն այսօր հայտարարել է, որ ՌԴ նախագահը և ԻԻՀ նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցել։
-
Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին
Հունիս 26, 2024 16:10Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
-
Ամուր գետի վրա ռուս-չինական զորավարժություններ են անցկացվել
Հունիս 26, 2024 14:43Ռուս-չինական միջազգային զորավարժություններ են անցկացվել Ամուր գետի վրա՝ Բլագովեշչենսկ-Հեյհե անդրսահմանային ավտոմոբիլային կամրջի մոտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մերձամուրյան շրջանի կառավարությանը։
-
Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են․ Օվերչուկ
Հունիս 25, 2024 15:36Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
-
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը` Հայաստանի ձգտման մասին
Հունիս 25, 2024 14:37ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։
-
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Հունիս 25, 2024 14:11Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
-
ԱՄՆ-ն է պատասխանատու Սևաստոպոլի լողափում կանխամտածված հրթիռային հարձակման համար. ՌԴ ՊՆ
Հունիս 23, 2024 14:43Վաշինգտոնը պատասխանատու է Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա հրթիռային հարձակման համար, քանի որ ամերիկյան ATACMS հրթիռների բոլոր թռիչքները մուտք են արվում ամերիկյան մասնագետների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։