-
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակն ստացել Է տանզանիացի գրող Աբդուլռազաք Գուրնան
Հոկտեմբեր 07, 2021 14:15Տանզանիացի գրող Աբդուլռազք Գուրնան դարձել Է գրականության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:
-
Ռուսաստանը եւ Իրանը քննարկել են «3+3» ձեւաչափի գաղափարը․ Լավրով
Հոկտեմբեր 06, 2021 15:34Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ «3+3» բանակցությունների ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը` տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով, հայտնում է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է news.am-ը:
-
Էրդողանը Պուտինին այսօր կներկայացնի վերջնագիր Զանգեզուրի միջանցքի» հարցով
Սեպտեմբեր 29, 2021 14:36Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Էրդողանի և Պուտինի հանդիպմանը Իդլիբի, Ղրիմի, С-400- ի և Սերբիայի և Կոսովոյի սահմանին տիրող իրավիճակի (որտեղ վերջին շրջանում լшրվшծությունը մեծացել է) հարցերից բացի , կքննարկվի նաև «Ղարաբաղի» (Արցախի) հարցը:
-
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Սեպտեմբեր 25, 2021 16:01Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:
-
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ
Սեպտեմբեր 25, 2021 14:59ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
-
ՌԴ-ն եւ Ֆրանսիան փոխադարձ տրամադրվածություն են հայտնել՝ շարունակելու աշխատանքները ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործում
Սեպտեմբեր 24, 2021 15:55Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ Լե Դրիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են Աֆղանստանի իրավիճակը եւ պատրաստակամություն հայտնել նպաստել այդ երկրում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
-
Իրանի ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է իրանական բեռնատարների երթևեկի և իրանցի վարորդների ձերբակալման հարցերը
Սեպտեմբեր 24, 2021 14:10ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Իրանի ԱԳՆ-ն։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մասնավորապես, նշել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն դրական դինամիկա։
-
Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Երևանի վրա
Սեպտեմբեր 24, 2021 13:04Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցնում հայկական կողմի հասցեին, կոչ անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։
-
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները
Սեպտեմբեր 24, 2021 11:37Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ:
-
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր
Սեպտեմբեր 22, 2021 14:43Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Զելենսկին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոկում: