Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Երևանի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i151546-Բաքուն_միջազգային_հանրությանը_կոչ_է_անում_ճնշում_գործադրել_Երևանի_վրա
Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցնում հայկական կողմի հասցեին, կոչ անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2021 13:04 Asia/Tehran
  • Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Երևանի վրա

Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցնում հայկական կողմի հասցեին, կոչ անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։

ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է․ - «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի [Հայաստանը] հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից և փոխարենը օգտվի կայուն խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:«Եռակողմ հայտարարությունների ամբողջությամբ իրականացումը չունի այլընտրանք, և Բաքուն, Երևանն ու Մոսկվան արդեն աշխատանքներ են սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ ուղղություններով», - նաև ասել է Ջեյհուն Բայրամովը։Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկումը «նշանակալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային փոխադրումները, ինչը շահույթ կապահովի թե՛ այդ երկրների, թե՛ նրանց գործընկերների համար՝ դառնալով կարևոր գործոն, և դրական դեր կխաղա տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմանների ստեղծման համար»։

 azatutyun.am