-
Սերգեյ Սոբյանին. Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է
Հունիս 17, 2021 20:40Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ COVID-19-ի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
-
Բորիս Ջոնսոնը «Մեծ Յոթնյակին» կոչ է անում ամեն ինչ անել աշխարհի բնակիչներին մինչև 2022-ի տարեվերջ պատվաստելու համար
Հունիս 06, 2021 19:43Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» լիդերներին առաջարկել է «սահմանել հետպատերազմյան ժամանակաշրջանի մեծագույն մարտահրավերը և մինչև 2022 թվականի ավարտը մոլորակի բոլոր բնակիչներին պատվաստել COVID-19 հիվանդությունն առաջացնող կորոնավիրուսի դեմ»:
-
Բիլ Գեյթսը կոչ է արել զարգացած երկրներին կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պաշարներով
Հունիս 02, 2021 20:48Աշխարհի զարգացած երկրները պետք է ավելի ակտիվ կերպով զարգացող երկրների հետ կիսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի իրենց պաշարներով, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել իրենց իսկ անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը:
-
Կորոնավիրուսի ֆոնին «սև բորբոս» լուռ հիվանդության համաճարակ է հայտարարվել Հնդկաստանում
Մայիս 29, 2021 18:20Այն պայմաններում երբ Հնդկաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքն է թիկունքում թողնում, այդ երկրում աճել է «սև բորբոսով» հիվանդների թիվը և դա կրկնակի ցավ է պատճառել քաղաքացիներին: Մասնագետների կարծիքով, «սև բորբոսը» սկսել է արագորեն տարածվել COVID-19– ի զանգվածային բուժումից հետո, քանի որ վիրուսի դեմ պայքարում են ստերոիդներ, որոնք կարող են ճնշել իմունային համակարգը և բացել բորբոսի ճանապարհը:
-
Covid19-ի պատվաստանյութերի արտադրման արդյունքում աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 9-ով. նրանց շարքում է Նուբար Աֆեյանը
Մայիս 22, 2021 12:42Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմամբ զբաղվող դեղագործական ընկերությունների եկամուտների ավելացման շնորհիվ աշխարհում 9-ով ավելացել է նոր միլիարդատերերի թիվը:
-
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հայաստան մուտք գործելու ընթացակարգի փոփոխությունները
Մայիս 18, 2021 20:01ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է Հայաստան մուտք գործելու COVID-19-ի հետ կապված ընթացակարգի փոփոխությունները։
-
ՄԱԿ-ում իրենց աշխատակիցներին կոչ են արել պատվաստվել «Սպուտնիկ V». Գուտերեշ
Մայիս 11, 2021 20:30ՄԱԿ-ն իր աշխատակիցներին կոչ է անում այն երկրներում, որտեղ պատվաստվում է «Սպուտնիկ V» դեղամիջոցով, պատվաստվել այդ պատվաստանյութով:
-
ՌԴ-ում գրանցել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը
Մայիս 09, 2021 20:34ՌԴ-ում գրանցել են միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որն իրենից ներկայացնում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը։
-
Պուտինն արձագանքել է Moderna-ի` կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութ ճանաչվելուն
Մայիս 06, 2021 20:40Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շուկայում ամերիկյան Moderna պատվաստանյութը «լավագույն» որակումն է ստացել, սակայն միայն 10 տարի անց է հնարավոր ասել, թե պատվաստանյութերից որն է արդիական և արդյունավետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
-
ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով
Մայիս 06, 2021 18:55Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը: