Սերգեյ Սոբյանին. Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է
https://parstoday.ir/hy/news/world-i143498-Սերգեյ_Սոբյանին._Մոսկվայում_կորոնավիրուսի_հետ_կապված_իրավիճակը_սրընթաց_վատանում_է
Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ COVID-19-ի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 17, 2021 20:40 Asia/Tehran
  • Սերգեյ Սոբյանին. Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է

Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ COVID-19-ի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ բառացիորեն մի քանի օրվա ընթացքում նոր հիվանդացածների թիվը օրական 3000-ից հասել է 7000 մարդու: Իսկ, ըստ նախնական տվյալների, որոնք կհրապարակվեն վաղը, այս թիվը կգերազանցի 9000-ը: «Այսպիսի դինամիկան բավական անսպասելի է` կապված այն բանի հետ, որ մոսկվացիների 60%-ից ավելին կամ հիվանդացել են, կամ պատվաստվել են, սա բնակչության մեծ շերտ է, բնակչության իմունիտետ: Այս ֆոնին մենք, իհարկե, ակնկալում էինք ոչ թե աճ, այլ նվազում»,- ընդգծեց պաշտոնյան:

Օպերատիվ շտաբի վերջին տվյալներով՝ մեկ օրում մայրաքաղաքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 6195 նոր դեպք, հոսպիտալացվել է 1854 հիվանդ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio